Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Advertisement 1000 x 90

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  9-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց  լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: