Սոնան՝ 1-ին ամուսնության, ամուսնալուծության պատճառի և իր մասնակցությամբ վթարից հետո պտտվող լուրերի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սոնան՝ 1-ին ամուսնության, ամուսնալուծության պատճառի և իր մասնակցությամբ վթարից հետո պտտվող լուրերի մասին

Երգչուհի Սոնան այն հանրային մարդկանցից է, ով իր անձնական կյանքը հեռու է պահում հանրության աչքից։

Առաջին ամուսնության, ապա նաև ամուսնալուծության մասին Սոնան գրեթե չի խոսում, ավելին խոստովանում է, որ չի սիրում խոսել անձնականի մասին։ Վերջերս իր հարցազրույցում Սոնան խոստովանել է, որ ինքը մի օր պարզապես հասկացավ, որ առանց երաժշտության չի կարող։

«Ես առանց երաժշտության չեմ կարող, խեղդվում էի ու վերջ։ Անբացատրելի կախարդանք կա երաժշտության մեջ, բեմն ինձ համար սրբություն է»։

Սոնան խոստովանել է, որ երբեք չի զղջացել իր, որ ընտրել է բեմն ու երաժշտությունը։
Սոնան անդրադարձել է նաև ավտովթարին, որից հետո խոսակցություններ էին պտտվում երգչուհու պլաստիկ վիրահատությունների մասին։

«Գրում էին՝ 77 հատ պլաստիկ վիրահատություն է արել։ Ես ասում էի՝ չգիտեի, որ էդքան «урод» էի, որ էդքան պլաստիկ վիրահատություն եմ արել։ Ես բեմի մարդ եմ, եթե պլաստիկ վիրահատությունների կարիք լինի, ես կանեմ ու կասեմ այդ մասին , իսկ վթար եղել է, բայց կարևորը ողջ-առողջ եմ»,- անկեղծացել է Սոնան։

Երգչուհու խոսքով՝ ինքն արդեն սովորել է իր անվան հետ կապված տարբեր ասեկոսեներ լսելուն։

Հավելենք, որ Սոնան իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ տարիներ առաջ մարդիկ ծաղկեպսակներ էին տարել Sharm ընկերության մուտքի մոտ։ Երբ դուրս էին եկել ու հարցրել, թե ինչ են անում՝ պատասխանել են, որ եկել են ցավակցելու։ Եղել է անգամ դեպք, որ երգչուհու հարազատները Չարենցավանից զանգել ու ցավակցում են՝ լսելով, որ Սոնան մահացել է ։

armlady.am