Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանն ու «Blink-182» ռոք խմբի թմբկահար Թրեւիս Բարքերը հայտարարել են նշանադրության մասին, հայտնում է Page Six-ը։
«Հավետ»,- ռոմանտիկ լուսանկարները մակագրել է 42-ամյա Քորթնին․ 45-ամյա Թրեւիսը Քորթնիին առաջարկություն է արել մայրամուտին «Rosewood Miramar Beach» հյուրանոցում՝ կարմիր վարդերով շրջապատված։
Զույգին շնորհավորել է Քիմ Քարդաշյանը, որը Twitter-ում նրանց մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել՝ այն ուղեկցելով նշանադրության մատանու տեսքով էմոջիներով։
Քորթնին եւ Թրեւիսը, որոնք հարեւաններ էին եւ մտերիմ ընկերներ, 2020թ․-ի դեկտեմբերին սիրավեպի մասին լուրերի առիթ են տվել։ Ավելի ուշ՝ 2021թ․-ի փետրվարին, նրանք Ինստագրամում պաշտոնապես հայտարարել են իրենց հարաբերությունների մասին՝ լուսանկար հրապարակելով։