Ճապոնացի կատակերգու դերասան և կատարող Պիկո Տարոն (իսկական անունը՝ Կազուհիտո Կոսակա), որը հռչակ է ձեռք բերել Pen-Pineapple-Apple-Pen (PPAP) կարճ երգով այն մասին, թե ինչպես է ինքը միացնում գրիչը, խնձորը, անանասը ու ևս մեկ գրիչ, երգ է ներկայացրել նարնջի հյութի նկատմամբ սիրո մասին՝ I like OJ-ը:
Երգի տեսահոլովակը հրապարակվել է երաժշտի պաշտոնական YouTube-ալիքում և երկու օրում հավաքել է երկու միլիոնից ավելի դիտում:
Տեսահոլովակը նկարահանվել է նույն այն ոճով և միջավայրում, ինչ և PPAP-ը: Տեսագրությունը տևում է շուրջ մեկուկես րոպե:
Կոսակայի PPAP տեսահոլովակը 2016 թվականի արդյունքներով դարձել է ժողովրդականությամբ երկրորդը YouTube-ում՝ երգչուհի Ադելի մասնակցությամբ Carpool Karaoke-ի թողարկումից հետո:
2016 թվականի հոկտեմբերի վերջին PPAP-ն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենակարճ կոմպոզիցիան, որն ընդգրկվել է Billboard հրատարակության կազմած լավագույն երգերի չարտում: