Ամերիկացի երգիչ Թոնի Բենեթը համաշխարհային ռեկորդ է սահմանել որպես պատմության ընթացքում երաժշտական սկավառակի ամենատարեց հեղինակ։ Այդ մասին Գինեսի ռեկորդների գրքի հեղինակները հայտնել են YouTube-յան ալիքում։
Բենեթի կողմից ռեկորդը սահմանվել է Լեդի Գագայի «Love for Sale» համատեղ սկավառակի շնորհիվ։ Այս տարվա աշնանը սկավառակի թողարկման պահին արտիստը 95 տարեկան է եղել։
Մեկնաբանելով գործընկերոջ ձեռքբերումները՝ Լեդի Գագան խոստովանել է, որ երջանիկ է եղել աշխատել կենդանի լեգենդի հետ։ «Ես ամեն անգամ նրա հետ երգելիս երիտասարդ տղայի եմ տեսնում։ Դա է ինձ օգնում այդքան ազատ երգել։ Մենք կարծես երկու հոգի լինենք, որոնք միասին են ելույթ ունենում։ Եվ այդ ամենի հետ միասին ես զգում են նրա իմաստնությունը»,- ասել է երգչուհին։
«Love for Sale» սկավառակը Բենեթին բերել է արդեն հինգերորդ համաշխարհային ռեկորդը․ նա, մասնավորապես, ամենատարեց երաժշիտն է, որը գլխավորել է ԱՄՆ հիթ-շքերթը։
news.am