Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե վախերը հաղթում են կարոտներին, ուրեմն՝ սեր չի…
եթե սիրո հասունացած պտուղը թողնում- գնում ես, ուրեմն սեր չի…
եթե երազանքիդ կես ճամփից «շեղվում ես», ուրեմն՝ սեր չի
եթե ամեն բանից առաջ պլանավորումով խեղդում ես, ուրեմն սեր չի
եթե ամեն բանում նրան ես մեղադրում, ուրեմն սեր չի…
եթե շուրջբոլորդ տիրող մահերը քեզ էդպես էլ ոչինչ չեն հասկացնում, ուրեմն հաստատ և երիցս Սեր չի!!!!
Սերը անհանդուրժող է կարոտի, հեռացումի, գժտության, ու մեղադրանքի նկատմամբ:
Սերը նվիրյալ է, սպասող, բռնվող ու էլ երբեք բաց չթողնող է: Հավերժ պայքարող ու Չհոգնող: Համարձակ ու քայլ անող: Աշխարհին դեմ գնացող ու նոր աշխարհներ կերտող: Բոլորին դեմ՝ հանուն մեկի ԱՊՐՈՂ, բոլորի հետ՝ էդ նույն մեկի հանուն՝ սիրող: Էդ է սերը:
Եթե կյանքիդ աննպատակ տարիները քեզ ոչինչ չեն ասում… ու, թե կարոտներից խեղդված քո՝ հազիվ գտած Սիրով թեկուզ մի ակնթարթ ապրել չես ուզում, ուրեմն կներես, բայց Սեր չի:
Մի խաբիր քեզ:
Մի խաբիր:
Ուրիշին էլ:
Էդ սեր չի:(ՆՀ) #հեղինակային»։