Հաճախակի զկռտոցը կարող է վկայել օնկոլոգիական հիվանդության մասին, պնդում են բրիտանացի մասնագետները:
Ինչպես գրել է Daily Express-ը, զկռտոցը կարող է առաջանալ արագ ուտելու, մեծ քանակությամբ սնունդ կամ ալկոհոլ օգտագործելու պատճառով: Սակայն մի շարք դեպքերում այս ախտանիշը ազդարարում է կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին:
«Կարող են քաղցկեղի նշաններ ի հայտ գալ, եթե ստամոքսը դադարում է նորմալ աշխատել եւ նկատում եք, որ այն փքվել է առանց որեւէ ակնհայտ պատճառի», – ասել է դոկտոր Հուսեյն Աբդեհը:
Մասնագետները հորդորում են դիմել բժշկական օգնության, եթե զկռտոցի նոպան տեւում է ավելի քան 48 ժամ:
news.am