Վթարից հետո, որը մարդու կյանք է խլել, Քսենիա Սոբչակը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ համբույրի պատճառով։ Նաստյա Իվլեեւայի YouTube-յան ալիքում հրապարակվել է նրա «Королевские кобры» շոուի նոր թողարկումը, որի հատուկ հյուրը Քսենիան է։ Հենց հաղորդման նկարահանումների ընթացքում Իվլեեւան եւ Սոբչակը կրքոտ համբուրվել են, եւ թեման այժմ բուռն քննարկվում է համացանցում։
Քսենիան շոուին մասնակցել է ժյուրիի անդամի կազմում։ Նրա խնդիրն էր գնահատել կանացի կերպարներ օգտագործող արտիստների ելույթները, ընտրել իր ֆավորիտին եւ նրան առաջին տեղը շնորհել։ Երբ բոլոր մասնակիցների ելույթներն ավարտվել են, Նաստյան եւ Քսենիան որոշել են շոուին մի փոքր հետաքրքրություն ավելացնել։ Նրանք պարային մրցություն են ունեցել, որի անխոս հաղթողը դարձել է Քսենիա Անատոլեւնան։
Ելույթի ընթացքում Քսենիան շպատագ է ցուցադրել՝ ողջունելով Անաստասիա Վոլոչկովային։ Հետո նա քննադատել է Նաստյանին՝ ցուցադրելով իր ճկունությունն ու կարողությունները։ «Նաստյա, տարեց մարդիկ այդպես պարում են հուսահատությունից։ Դու 40-ին մոտ կհասկանաս դա»,- իր վառ ելույթը մեկնաբանել է Սոբչակը։
Ամբողջությամբ՝ news.am