Արամ Գևորգյանի գրառումներից.
›Շուշիի համար «տրվեցին» ահռելի զոհեր, որպեսզի պաշտպանության իմիտացիա ստեղծվի, հակատանկիստից իր հիմնական զենքը վերցրեցին, ավտոմատ տվեցին ու ուղարկեցին Շուշի։ Ուղարկեցին զոհվելու, որ հետո ասեն, իբր կռվել ենք, զոհվել ու չենք կարողացել պահել։
Շուշիին օգնության չհասան, որովհետև պետք չէր, որ Շուշին պաշտպանվեր։ Ոչ միայն օգնության չհասան, այլև քաղաքի հանձնումից մի քանի օր առաջ հանեցին այն, ինչ իրենց էր պետք՝ փողը, բայց Շուշիի թանգարանի՝ հարյուրամյակների պատմություն ունեցող նմուշները այդպես էլ թողեցին թուրքին։
Եթե նոյեմբերի 9-ին՝ թուրքերի դրոշի օրը, Շուշիում լիներ 1 արնաքամ լինող թուրք, միևնույնն է, «հայերը» քաղաքը հանձնելու էին, անունն էլ դնելու՝ թուրքը գրավեց, ու արդարանալու էին, որ՝ դե չկարողացանք պահել…»: