Ո՞ր մթերքներն են 80 տոկոսով նվազեցնում ինսուլտի վտանգը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են 80 տոկոսով նվազեցնում ինսուլտի վտանգը

Կաթվածի վտանգը կարող է զգալիորեն նվազել որոշակի սննդակարգի դեպքում, որը մի շարք մթերքներից հրաժարում է ենթադրում:

Ինչպես նշում է Express-ը, փորձագետները նշել են այն ճաշացանկը, որն օգնում է 80 տոկոսով պաշտպանել մարդուն սրտանոթային հիվանդությունների անդառնալի հետեւանքներից:

Քաղցկեղի եւ սննդի ուսումնասիրությամբ զբաղվող եվրոպական առաջադեմ կազմակերպությունը (EPIC) հայտնում է, որ ինսուլտը տեղի է ունենում, երբ արյան հոսքը դեպի ուղեղ արգելափակվում է, ինչը, իր հերթին, կանխում է թթվածնի՝ ուղեղի հյուսվածքներ հասնելը: Նշվում է, որ որքան շուտ մարդը կաթվածից բուժում ստանա, այնքան ավելի քիչ կվնասվի նրա ուղեղը:

Ըստ հետազոտողների՝ հագեցած ճարպերով եւ տրանսճարպերով հարուստ սննդակարգերը կապված են կաթվածի եւ սրտի այլ հիվանդությունների հետ: Մասնագետները նաեւ նախազգուշացրել են աղի չարաշահման մասին, քանի որ այն կարող է բարձրացնել արյան ճնշման մակարդակը:

Մրգերի, բանջարեղենի, մանրաթելերի, կաթի, պանրի կամ մածունի ավելի հաճախակի օգտագործումը կապված էր իշեմիկ ինսուլտի, բայց ոչ հեմոռագիկ ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ:

news.am