Ի՞նչ հիվանդություններ կարող են մատնանշել սառը ձեռքերը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ հիվանդություններ կարող են մատնանշել սառը ձեռքերը

Սառը ձեռքերը կարող են վկայել առողջության հետ կապված խնդիրների մասին, հավաստիացնում է երակաբան եւ անոթային վիրաբույժ Քյարամ Ազատյանը։

Ինչպես տեղեկացնում է «Հինգերորդ ալիքը», եթե մարդուն անհանգստացնում են սառը ձեռքերը, պետք է պարզել, թե որն է այդ խնդրի պատճառը։ Մասնագետի խոսքով՝ որոշ դեպքերում սառը ձեռքերը ֆիզիոլոգիական նորմ եմ, օրինակ՝ տարվա սառը եղանակին կամ օդի ցածր ջերմաստիճանի դեպքում։

«Բայց եթե ձեռքերը սառն են անկախ տարվա եղանակից եւ սենյակի ջերմաստիճանից, ապա դա կարող է վկայել առողջական որոշ խնդիրների մասին»,- նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ սառը ձեռքերը կարող են  լինել այնպիսի լուրջ հիվանդությունների նշան, ինչպիսին են աթերոսկլերոզը եւ շաքարային դիաբետը։ Բացի դրանից, այդ ախտանշանը կարող է վկայել վահանաձեւ գեղձի հիվանդությունների եւ այլ հորմոնալ խախտումների մասին։ Սառը ձեռքեր կարող են նկատվել նաեւ Ռեյնոյի հիվանդության ժամանակ, երբ խախտվում է ձեռնաթաթերի եւ ոտնաթաթերի արյան մատակարարումը։ Այսպիսի խնդրի կարող են բախվել ծխող մարդիկ եւ ցածր զարկերակային ճնշում ունեցող պացիենտները։

«Պատճառները կարող են բավական շատ լինել, եւ նման խնդիր ունեցող մարդուն օգնելու համար մենք խորհուրդ ենք տալիս առաջին հերթին հրաժարվել վնասակար սովորություններից, կյանքին ավելացնել ֆիզիկական ակտիվությունը եւ սպորտը, լսել բժիշկների խորհուրդները, կանոնավորապես ստուգել զարկերակային ճնշման եւ խոլեստերինի մակարդակը»,- ասել է մասնագետը։

news.am