Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում հայտնել էր իր և երգահան Վահրամ Պետրոսյանի առաջնեկի ծննդի մասին։
Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել և պատմել Յան անվան ընտրության մասին․
«Յան Վահրամի Պետրոսյան
Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.
1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։
2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։
Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»: