Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թվիթերի իր էջում շնորհավորել է ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Սիրելի Քիմ Քարդաշյան, ուրախ եմ, որ նույնիսկ գտնվելով այդքան հեռու, հիանալի զգում ու հասկանում ես, որ Հայաստանը մեր՝ իմ, քո և բոլորիս հայրենիքն է։ Մաղթում եմ երջանկություն և ամենայն բարիք»,- գրել է ՀՀ նախագահը։