Եղվարդի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Advertisement 1000 x 90

Եղվարդի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի, Բաղրամյանի,  Եղվարդի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-50 մ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջան – Վանաձոր ճանապարհին  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: