ԱՄՆ-ի նորընտիր նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը, որոշում է ընդունել թողնել Trump Organization ընտանեկան ընկերության փոխնախագահի պաշտոնը և ուշադրությունը կենտրոնացնել Վաշինգտոնում ընտանիքի հաստատման վրա: Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, Իվանկան, «համենայնդեպս առայժմ» պաշտոն չի փնտրելու հոր ապագա վարչակազմում կամ Սպիտակ տան բազմաթիվ խորհրդականների թվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Washingtonian հանդեսը, Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները բնակվելու են մայրաքաղաքի Կալորամա հեղինակավոր շրջանում՝ այն վայրից ոչ հեռու, որտեղ իշխանական լիազորությունների ժամկետի լրանալուց հետո որոշել է տեղավորվել ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս ղեկավար Բարաք Օբաման:
35-ամյա Իվանկան թողարկում է ոսկերչական զարդերի, կոշիկի և աքսեսուարների սեփական շարքերը: Նա ակտիվորեն օգնում էր հորը ընտրարշավն անցկացնելիս՝ այդ թվում ակտիվորեն մասնակցելով քարոզչական հանրահավաքներին և հրապարակային ելույթներին: