Վերամշակման բարձր աստիճան ունեցող մթերքները, այդ թվում՝ կիսաֆաբրիկատները, հացը, ինչպես նաեւ հագեցած ճարպերով եւ շաքարով այլ մթերքները գործնականում չեն պարունակում մանրաթելեր եւ սննդարար նյութեր, ավելին, վնասակար են օրգանիզմի համար, հայտնում է MK-ը։
Mayo Clinic-ի սննդաբան, բժիշկ Քեթրին Զերացկին կոչ է արել հրաժարվել նման սննդից: Ուլտրամշակված մթերքները հաճախ ավելի շատ կալորիաներ են պարունակում, քան սննդարար նյութեր, ասել է նա:
Նաեւ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ուլտրապաստերիզացված մթերքներից, վերամշակված կարմիր մսից, ավելացված շաքարավազով մթերքներից, տապակած մթերքներից եւ, իհարկե, չափից շատ ալկոհոլային խմիչքներից:
Այս բոլոր մթերքներից խուսափելը, ըստ մասնագետների, կօգնի ձեզ ավելի երկար ապրել եւ ավելի առողջ լինել։