ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Սյունքիի մարզում։ Facebook-ի իր պաշտոնական էջում նա տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի այցելել է Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։
«Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ»,- նշել է Պապիկյանը։