Հայաստանում մինչ այժմ կատարվել է կորոնավիրուսի դեմ 677 032 պատվաստում
Advertisement 1000 x 90

Հայաստանում մինչ այժմ կատարվել է կորոնավիրուսի դեմ 677 032 պատվաստում

Պատվաստումային գործընթացը շարունակվում է՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677 032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466 785, երկրորդ դեղաչափ` 210 247։

Հիշեցում.

«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:

news.am