
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում բարբարոսաբար կոտրել են կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի արձանը:
Դեռևս 2016 թվականին Արգենտինայում մեծ շարժում սկսվեց, որի նպատակը Մեսսիին ազգային հավաքական վերադարձնելն էր, այդ նպատակով մայրաքաղաքում տեղադրվեց նաև ֆուտբոլիստի արձանը: Բարբարոսները արձանը կիսել են մեջտեղից:
Մայրաքաղաքային իշխանությունները խոստացել են արձանը վերականգնել: