Անհետ կորել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Advertisement 1000 x 90

Անհետ կորել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

Մոսկվայում անհետ կորել է խորհրդային կինոյի սեքս խորհրդանիշ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

«Դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան՝ ծնված 1940թ․-ին, հոկտեմբերի 21-ից կապի դուրս չի գալիս։ Այս պահին միջոցներ են ձեռնարկվում նրա գտնվելու վայրը պարզելու համար»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կինը ենթադրաբար տառապում է դեմենցիայով։