Վերա Բրեժնեւան ցույց է տվել ամուսնուց՝ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեից ստացած թանկարժեք նվերը։
Նա Bulgari-ի՝ շքեղ ադամանդով զարդարված մատանու լուսանկարը հրապարակել է Ինստագրամյան էջում։
Մատանու արժեքը կազմում է 24 հազար դոլար։
«Երեկ առավոտյան պարզապես լավ տրամադրությամբ անելով այս լուսանկարը՝ ես դեռ չգիտեի, որ ամուսինս ինձ անակնակալ է մատուցելու նաեւ երեկոյան եւ երկու թռիչքից ես հետո ես կհայտնվեմ նրա գրկում, մենք կնշենք մեր տոնը, եւ ես լիակատար երջանիկ կլինեմ։ Սերը կփրկի աշխարհը»,- գրել է Բրեժնեւան։
Ի դեպ, Մելաձեն եւ Բրեժնեւան իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2015թ․-ին։