Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.
«Անցած շաբաթ Հայաստանում ոչ բնական վախճանով մահացել է մոտ 300 մարդ, որոնցից 24-ը պատահարներից, իսկ մնացածը կորոնավիրուսից: 300 մահ: Բայց դուք չգիտեք իրենց անուն առ անուն, դուք չեք փոխում ձեր սոցիալական ցանցերի նկարները, դուք չեք սգում, չեք հետաքրքրվում նրանց ընտանիքներով, չեք անում մոմավառություններ, չեք գրում իրենց նվիրված երգեր, չեք կազմակերպում հուշ-երեկոներ և չեք լացում…
Պատճա՞ռը: Ցուցադրականության շքերթը ոչ մի էֆեկտ չի թողնում, եթե համատարած չի: Իսկ համատարած լինելու համար այն պետք է հանրայնացվի… Ցավոք, եթե տվյալ մարդը «թրենդային» չէ, ապա նրա մահն էլ սգալը «թրենդային» չի լինելու:
Պատեհապաշտությունն ու ցուցադրականությունը խժռել են հայ ազգին: Մոդայիկ «լացը» փոխարինել է անկեղծ ու ազնիվ սգին: Մարդկանց մահն այլևս ընդամենը հեռուստատեսային վազող տող է… վազող ու մի քանի վայրկյան անց անհետացող…
Մենք մեզ չենք սիրում… Մենք մեզ գուցե թուրքից շատ չենք սիրում… Թուրքը մեզ լավ է ճանաչում, իսկ մենք ոչ մեզ ենք ճանաչում, ոչ թուրքին»: