Հոկտեմբերի 26-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը
Advertisement 1000 x 90

Հոկտեմբերի 26-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅ

Որքան էլ դուք խնդրեք ձեր սիրելիին ի կատար ածել ձեր նվիրական երազանքը, նա ականջ չի դնի դրան: Աստղերը հուշում են զուր չփչացնել ձեր տրամադրությունը:

ՑՈՒԼ

Այսօր արժե մտածել, թե ձեր սիրելիի մեջ ում եք սիրում ՝ նրա կերպա՞րը, թե՞ մարդ տեսակը: Արդյո՞ք կարելի է դա սեր անվանել…

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Դուք այսօր համառորեն չեք ցանկանա լսել այն, ինչ սիրելին ասում է ձեզ, սակայն կպատասխանեք նրան այնպես, ասես լսում եք: Կարեւորը՝ դրական պատասխան չտաք որեւէ ռիսկային բանի:

ԽԵՑԳԵՏԻՆ

Այսօր ձեզ մոտ ստեղծագործելու օր է: Կարող եք նշան նկարել կամ հիմն հորինել սիրելիի հետ հարաբերությունների մասին

ԱՌՅՈՒԾ

Այսօր ձեր սիրելիին դյուրին չի լինի երջանիկ զգալը, անգամ եթե դրա համար դուք կստեղծեք բարենպաստ բոլոր պայմանները:

ԿՈՒՅՍ

Հենց այսօր դուք պետք է վերջապես անեք որոշիչ մի քայլ, որն առաջ չէիք համարձակվում անել:

ԿՇԵՌՔ

Ընտանիք ունեցող Կշեռքներին այսօր արգելված է զբաղվել կենցաղային ձանձրալի գործերով:

ԿԱՐԻճ

Այսօր ձեր սիրելիի համար կարեւոր կլինի, որպեսզի դուք նրան հասկանաք կամ գոնե ձեւացնեք, թե հասկացել եք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Այսօր դուք պետք է լուրջ ընտրություն կատարեք, որը մեծ դեր կխաղա անձնական կյանքում:           

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այսօր չարժե սիրելիին շատ մոտ թողնել ձեզ եւ ձեր զգացմունքներին: Նա միեւնույն է չի հասկանա:

ՋՐՀՈՍ

Ասում են՝ ոչինչ այնքան չի մտերմացնում, որքան համատեղ աշխատանքը: Այնպես որ, վատ չէր լինի սիրելիի հետ որեւէ համատեղ աշխատանք կատարել:

ՁՈՒԿ

Այսօր ձեր բախտը շատ կբերի սիրո հարցում: Կենդանակերպի մյուս նշանները կարող են միայն նախանձել ձեզ:

style.news.am