Հրանտ Մաթևոսյան Hrant Matevossian Грант Матевосян Վանո Սիրադեղյան Vano Siradeghyan
Այս է Հրանտ Մաթևոսյանի ընծայագիրը մի կարգին թղթապնակի մեջ Վանո Սիրադեղյանի հիսունամյա հոբելյանին ուղարկված վարդերի հսկա ծաղկեփնջին կից` Հայաստանի Գրողների Միության անունից: Հետո, մի ավելի ուրախ օր ավելի սիրով կմանրամասնեմ.
« Գրողների քո հայրական հին տունը, անսահմանորեն սիրելի Վանո, պայծառամիտ տղա, քո բազում քույրերն ու եղբայրները Անառակ իրենց որդու և եղբոր քո վերադարձին չեն սպասում, զի Ավետարանը վկայում է, թե վերադառնում են հորենական եռանդն ու ոսկին մսխելուց հետո, իսկ Գրողական ընտանիքդ քո ո՛չ այդ օրն է բաղձում, այլ վերելքդ, անընդհատ ու շքեղ վերելքդ, ինչին արդեն քոյիդ ներքևներում թողած մեր խրճիթից հետևում ենք անատամ բաց բերաններով, խամրած աչքերի հիացումով և իհարկե վերջապես ինքնաճանաչմամբ՝ թե բանաստեղծի մեր խորքերում Վանոներ ենք ունեցել:
13.XI.1996 Գրողների քո հին միություն»