Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը

Ադրբեջանական մամուլում մեծ արձագանք է գտել ՀՀ խորհրդարանական իշխող մեծամասնության որոշումը` փաստելով, որ Ադրբեջանը կանխել է հակաադրբեջանական փաստաթղթի ընդունումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ազգային ժողովը չի ընդունել Արցախի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների կազմած հայտարարությունը: Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարել է, որ չի մասնակցի քվեարկությանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ քվեարկությանը չեն մասնակցի, քանի որ ներգրավված չեն եղել հայտարարության կազմման գործընթացում։

Հայտարարության մեջ մեղադրանքներ են եղել ընդդեմ Ադրբեջանի, ինչպես նաև պնդում առ այն, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն Մինսկի խմբի շրջանակներում։

Իշխող մեծամասնության այս որոշումը բուռն քննարկման թեմա է դարձել հակառակորդ երկրում։ Ադրբեջանական մամուլն անմիջապես ուշադրություն է հրավիրեց մեծամասնության որոշմանը, պնդելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը։

pastinfo.am



Նման նյութեր