Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսել են դասավանդել հայոց լեզու։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում կատարելով համալսարանի տարածած հաղորդագրությանը։
Լրատվականի փոխանցմամբ՝ հայկական տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպվող գիտաշխատողների համար նախատեսված դասընթացները կտևեն 6 ամիս։