Ռազմիկ Պետրոսյանը Փաշինյանի կողմից առաջարկ է ստացել զբաղեցնել Արագածոտնի մարզպետի պաշտոնը. armlur.am
Advertisement 1000 x 90

Ռազմիկ Պետրոսյանը Փաշինյանի կողմից առաջարկ է ստացել զբաղեցնել Արագածոտնի մարզպետի պաշտոնը. armlur.am

ՀՀ Արագածոտնի մարզպետ կնշանակվի «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Իսկ մինչ այդ նա Արագածոտնի մարզպետի տեղակալն էր: ArmLur.am-ի հետ զրույցում նա հայտարարեց, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ է ստացել զբաղեցնել մարզպետի պաշտոնը:

«Քաղաքական իշխանությունների կողմից է առաջարկ արվել… վարչապետի: Քաղաքական որոշում է կայացվել նոր աշխատանքի տեղափոխվելու հարցով (խոսքը Դավիթ Գեւորգյանի մասին է-Ս.Հ.): Նման խնդիր չկա: Քաղաքական որոշում է եղել իրենց ներսում, ինձ էլ առաջարկել են, ես էլ ասել եմ՝ պատրաստ եմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»,- փոխանցեց Ռ.Պետրոսյանը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Դավիթ Գեւորգյանը հնարավոր է առաջիկայում այլ գերատեսչությունում աշխատանքի անցնի: Թե որ պետական կառույցում է աշխատանքի անցնելու ՔՊ-ական Դավիթ Գեւորգյանը, Ռազմիկ Պետրոսյանը չգիտեր. «Չգիտեմ, տեղյակ չեմ, ես միայն գիտեմ, որ մեր հարաբերությունը շատ լավ է մարզպետի հետ, ես վստահ եմ, որ մարզպետին պատասխանատու մի տեղում կտեսնենք»:

Ս.Հ.

armlur.am



Նման նյութեր