Կիմ Չեն Ընը իր քաղաքացիներին կոչ է արել մինչև 2025 թվականը քիչ ուտել
Advertisement 1000 x 90

Կիմ Չեն Ընը իր քաղաքացիներին կոչ է արել մինչև 2025 թվականը քիչ ուտել

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը զգուշացրել է իր քաղաքացիներին, որ նրանք պետք է քիչ ուտեն։ Մարդիկ ստիպված կլինեն զսպել իրենց ախորժակը մինչը 2025 թվականը, երբ երկիրը կբացի Չինաստանի հետ սահմանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ սահմանը փակել է 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս քայլը լուրջ ազդեցություն է ունեցել ԿԺԴՀ տնտեսության վրա՝ ամենօրյա սպառողական ապրանքների գները կտրուկ բարձրացել են, իսկ մթերքներն անհետացել են ցուցափեղկերից: