
Արգենտինայի կառավարությունը պատմական հուշարձանի կարգավիճակ է շնորհել այն տանը, որտեղ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անցկացրել է կյանքի առաջին տարիները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ լեգենդար ֆուտբոլիստի հսկայական ազդեցությունը Արգենտինայի մշակույթի վրա նրա սպորտային արժանիքներից վեր է և դարձրել է նրան արգենտինացու ինքնության խորհրդանիշերից մեկը:
Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ կյանքի 61-րդ տարում: