Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ համաձայնության կայացմանը խոչընդոտող հանգամանքները
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ համաձայնության կայացմանը խոչընդոտող հանգամանքները

Խորհրդային ժամանակների սահմաններին առաջացած խնդիրները և Բաքվի կողմից Երևանի  նկատմամբ գործադրվող ճնշումները խոչընդոտում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և  սահմանագծման մասին համաձայնագրի կնքմանը։

«Ենի Մասավաթ» թերթը շարունակելով իր հակաքարոզչությունը, փորձել է Երևանին պարտադրել ընդունել Ադրբեջանի  կառավարության  նկատի առած տարածքները հանձնելու Բաքվի պահանջները:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս «Վալդայ» միջազգային ակումբում ունեցած ելույթում հերթական անգամ առաջ է քաշել  ադրբեջանական բազմաթիվ տարածքների, այդ թվում՝ Նախիջևանի Քյարկի գյուղի և Ղազախի շրջանի յոթ գյուղերի, ինչպես նաև Գետաբեկի շրջանի Բաշքենդ գյուղի ճակատագրի հարցը: Բաշքենդն այն գյուղն է, որը Հայաստանը համարում է իրենը և Բաքվի պահանջած գյուղերի  հանձնման  դիմաց ցանկանում է այն հետ վերցնել Ադրբեջանից: Պուտինի այն  հայտարարությունը, թե «Ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին», ցույց է տալիս, որ  սահմանազատումը կարելի է անել ո՞ր քարտեզների հիման վրա»,գրել է թերթը:

Թերթը հավելել է.«Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ սահմանազատումը հիմնված է 1975 թվականի քարտեզի վրա:  Պուտինն ասել է, որ կան բաներ, որոնք պահանջում են նաև փոխզիջումներ: Բաքվի  համար մեծ կորուստ չկա: Հայաստանը Ադրբեջանի ութ գյուղերի դիմաց պահանջելու է Գետաբեկի շրջանի Բաշքենդ գյուղը»։

parstoday.com



Նման նյութեր