Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 28-ին երկու նոր որոշում է ընդունել՝ հաստատելով, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության ներկայացրած Քովիդ-վկայագրերը համարժեք են ԵՄ թվային Քովիդ-վկայագրերին: Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ից:
Ինչպես փոխանցում է EUReporter-ը, որոշման արդյունքում Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կմիանան ԵՄ համակարգին, և նրանց տրամադրած վկայագրերը կընդունվեն ԵՄ-ում նույն պայմաններով, ինչև թվային վկայագիրը:
Միևնույն ժամանակ Հայաստանն ու ՄԹ-ն համաձայնել են ճանաչել ԵՄ թվային վկայագրերը եվրոպական երկրներից ճանապարհորդների ընդունելիս:
Ըստ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դիդիե Ռեյնդերսի՝ ներկայում 4 մայրցամաք ներկայացնող 45 երկիր միացած են թվային Քովիդ-վկայագրի համակարգին: