Իրանի հուրշարձանների պահպանության և վերականգնման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է. «Իրանը պատրաստ է պատմական հուշարձանների և հնավայրերի պահպանության իր փորձը կիսել ասիական երկրների հետ»
Սեյեդ Հադի Ահմադի Ռուինին հայտարարել է. «Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարությունը պատրաստ է ասիական կազմակերպության շրջանակում կիվսել հուշարձանների պահպանության իր փորձով»:
Չինաստանում անցկացվող «Ասիական երկխոսություն՝ մշակութային ժառանգության պաշտպանության համար» առաջին հանդիպման երկրորդ օր, Ահմադի Ռուինին, անդրադառնալով ասիական քաղաքակրթության պատմությանը, հավելել է. «Ասիան այսօր բոլոր կրոնների բնօրրանն է և քաղաքակրթության օրրանը, և Իրանի դերն այս հարցում անհերքելի է»:
Նա նշել է. «Ասիայի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամի և փորձագիտական ասոցիացիաների ու կազմակերպությունների ստեղծումը և այդ ոլորտում մայրցամաքի երկրների միջև փորձի փոխանակումը կնպաստի հուշարձանների և հնավայրերի պահպանության ոլորտի բարելավմանը»: