Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայաստանի Հանրապետության արդի ժամանակագրության մեջ կա երկու խայտառակ ամսաթիվ` հոկտեմբերի 27 և նոյեմբերի 9։
1999 թվականին պետությունը զգոն գտնվեց ու իշխանությունը չփոխանցեց Բաղրամյան 26ում ցուցակներ ներկայացնող ռևանշիստներին։
2008 թվականի մարտի 1ին էլ պետությունը դեռ զգոն էր ու թույլ չտվեց մարդկանց կյանքերի գնով իշխանության ձգտող ռևանշիստներին հասնել իրենց նպատակին։
Ցավոք, հետագա տարիների ընթացքում պետությունը կորցրեց զգոնությունը և դարձավ պետականության ու ազգային անվտանգության դեմ հանցանք կատարողների նկատմամբ չափից դուրս ներողամիտ։ Պետության զգոնության բթացման արդյունքում եղավ 2016ի հուլիսի 17ը, հետո նաև 2018ի ապրիլի 23ը։
Ադրյունքում ռևանշիստները (կարդալ «թուրքի վասալ») նոր դեմքով վերադարձրեցին իշխանությունը և ավարտին հասցրեցին «խաղաղության կուսակցության» ծրագիրը, այն է` «Սերգո ջան, մինչև Ղարաբաղը չտանք, լավ չես ապրի»։
Արցախը տվեցինք, բայց միջին վիճակագրական Սերգոն չսկսեց դրանից լավ ապրել, բայց կարևորը` Սերգոների դեմքին ժպիտ էր հայտնվել։ Կարևորը` հնարավոր կլինի ադրբեջանից էժան գազ, բենզին ու ձեթ ներկրել։
Երբ որևէ մեկը քո նկատմամբ անձնական վատություն է անում, դու կարող ես նրան ներել ու պատիժը թողնել Աստծուն։ Բայց երբ որևէ մեկը պետականության ու ազգային անվտանգության նկատմամբ հանցանք է գործում, նրա միակ լեգիտիմ պատժողը ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է։ Եվ այդ պատիժը պետք է լինի անհամաչափ խիստ, դաժան, կոպիտ, որ այլևս որևէ մեկի մտքով չանցնի փորձել կրկնել այդ հանցանքը»։