ԱՄՆ-ի Նեշվիլ ավանում (Միչիգանի նահանգ) հաստատված Moo-ville Creamery ընկերությունը պատրաստել է ամենաերկար սանդեյը (պաղպաղակից պատրաստված աղանդեր) և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին հայտնել է Associated Press-ը: Ռեկորդային աղանդերը հասնում է 1110 մետրի: Դրա համար օգտագործել են ավելի քան 3200 լիտր պաղպաղակ, շուրջ 360 լիտր շոկոլադի օշարակ, 172 բանկա հարած սերուցք և 7200 հատիկ բալ, գրում է Muskegon Chronicle թերթը: Քաղցրավենիքը մեկուկես օրում պատրաստել են շուրջ 250 կամավորներ:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ