Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Պատվաստումներն իրականացվում են.
Երևանում`
Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` 12:00-16:30
ԵՊՀ` 11:30-15:30
«Ռոսիա մոլ»` 16:00-20:00
«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00
Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30
Կասկադ համալիր` 13:00-16:30
Մարզերում`
Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ) 11:00 -16:00
Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` 10:30-16:00