Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ում բժիշկները խորհուրդ էին տվել առնվազն երկու շաբաթ հանգստանալ և խուսափել պաշտոնական այցերից, առողջական լավ վիճակում է գտնվում: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով խոսել է թագուհու հետ:
Բրիտանիայում անհանգստություն կար Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առողջական վիճակի հետ կապված, քանի որ նա չեղարկել էր մի շարք ծրագրած այցեր ու անհայտ պատճառով գիշերել էր հիվանդանոցում:
«Ես խոսեցի Նորին Գերազանցության հետ, նա շատ լավ վիճակում է: Նա պարզապես պետք է հետևի բժիշկների խորհրդին և հանգստանա, ինչը, կարծում եմ, կարևոր է: Ողջ երկիրը նրան առողջություն է մաղթում»,- ասել է Ջոնսոնը: