Սուրեն Պապիկյանն անհարմար վիճակի մեջ է դրել կառավարությանը. Ժամանակ են խնդրել՝ Պապիկյանի հայտարարությունը հիմնավորող «օրինակներ» գտնելու համար. Պետք է նստել- հորինել. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Սուրեն Պապիկյանն անհարմար վիճակի մեջ է դրել կառավարությանը. Ժամանակ են խնդրել՝ Պապիկյանի հայտարարությունը հիմնավորող «օրինակներ» գտնելու համար. Պետք է նստել- հորինել. pastinfo.am

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այս օրերին ակտիվ դերակատարում է ստանձնել Սյունիքի ոչ միայն ընտրական գործընթացներում, այլ նաեւ բիզնեսը մասնավորի ձեռքից «խլելու» գործում։

Օրերս Սուրեն Պապիկյանը այցելել է Քաջարան, շրջել պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում, որի բաժնետոմսերի 15 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նվիրել է ՀՀ կառավարության աշխատակազմին։

Հիշեցնենք, որ հենց Սուրեն Պապիկյանի աշխատակազմն էր հաղորդագրություն տարածել առ այն, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը, որը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը։ «Գեոպրոմայնինգ Արմենիան» 2021թ. սեպտեմբերի 30֊ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%֊ը։

«Փաստինֆոն» մանրամասն անդրադարձել է այդ գործարքի կոռուպցիոն դրսեւորումներին, որ «Գեոպրոմայնինգ Արմենիան» ընկերությունը ԶՊՄԿ արգելանքի տակ դրված բաժնետոմսերը ձեռք է բերել նախքան դրանք արգելանքից հանելու դատարանի որոշումը կողմերին ուղարկելը։

Գործարքի օրինականությունն այս պահին վիճարկվում է դատարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ոչ միայն անվավեր ճանաչել գործարքն, այլ նաեւ կիրառել անվավերության հետեւանքներ։ Նշենք, որ 12,5 բաժնետոմսերի սեփականատերն ունեցել է կոմբինատը գնելու առաջնահերթություն, որպիսի իրավունքը խախտվել է։

Գործն այս պահին դատարանի վարույթում է, մինչ այդ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել թե ՀՀ վարչապետի աշխատակազմին եւ թե փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով նշել, թե ուրիշ ո՞ր երկրներում են արձանագրվել մասնավոր ընկերության կողմից բաժնետոմսերի մի մասը կառավարությանը փոխանցելու դեպքեր՝ նկատի ունենալով, որ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե «Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում» (տես՝ 01.10.21թ. հաղորդագրությունը)։

Թվում էր թե՝ կառավարությունը պետք է շահագրգռված լիներ մամուլին ներկայացնելու առաջադեմ երկրների փորձը ու կտրամադրեր Սուրեն Պապիկյանը խոսքը հիմնավորող օրինակները, բայց պարզվեց, որ նման տեղեկատվության չեն տիրապետում ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ Պապիկյանի աշխատակազմում ու նրանք 30 օր ժամանակ են խնդրել հասկանալու համար, թե ինչ է իրականում նկատի ունեցել Պապիկյանը՝ տարածված գործելակերպ ասելով եւ որ աշխարհի մասին է խոսքը։
Իհարկե, հետազոտությունը պետք է արվեր նախքան Պապիկյանի նման հայտարարությունը, բայց այս պարագայում հակառակն է՝ այս իշխանությունները սովոր են խոսել, խոսքերով քամի անել, սակայն դրանց հիմքերը հետո նստել- հորինել։

Վերից վար է այդպես և ձուկը գլխից է հոտած․․․

Իսկ ինքը՝ Սուրեն Պապիկյանը, ԶՊՄԿ -ի կոռուպցիոն կասկածելի գործարքից հետո շտապել է կոմբինատ, որտեղ նոր սեփականատերերը մտադիր են կրճատումներ անել, այսպես կոչված օպտիմալացմա շրջանակներում տարբեր տեսակի սոցիալական ծրագրեր վերանայել՝ ի վնաս աշխատակիցների։

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր