Ինչպե՞ս երեխաներին պաշտպանել COVID-19-ից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս երեխաներին պաշտպանել COVID-19-ից

Քանի դեռ երեխաներին չեն պատվաստում կորոնավիրուսի դեմ, մեծահասակների պատվաստումների շնորհիվ հնարավոր է պաշտպանել նրանց վարակից։ Նման կարծիք է հայտնել Մոսկվայի պետական ​​համալսարանի կենսաբանական ֆակուլտետի վարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսեյ Ագրանովսկին։

«Քանի դեռ դեռահասների պատվաստումներ չեն չսկսվել, մնում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի երեխաների շրջապատում, ընտանիքում, դասարանում եւ այլն, լինեն COVID-19-ի դեմ պատվաստված մեծահասակներ. սա կօգնի մի փոքր դանդաղեցնել վարակի տարածումը, քանի որ երեխաները փոխանցում են «դելտա» շտամը, վարակում են միմյանց եւ տանում այն տուն»,- ասել է վարակաբանը, հայտնել է Ura.ru-ն։

Մասնագետի խոսքով՝ երեխաները նույնպես կարող են ծանր հիվանդանալ «դելտա» շտամով, սակայն սովորաբար ավելի հեշտ են տանում այն, քան մեծահասակներն ու տարեցները։

Իր հերթին իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը նշել է, որ երեխաները գրեթե չեն կրում դիմակներ, եւ նրանց դժվար է ստիպել սոցիալական հեռավորություն պահպանել։ Քանի որ Ռուսաստանում երեխաներին պատվաստել կթույլատրվի միայն նոյեմբերի սկզբին, եւ այն պարտադիր չի լինելու, մասնագետը համաձայնել է այն կարծիքի հետ, որ դեռահասներին վարակից պաշտպանելու միակ տարբերակը այս պահին նրանց շրջապատող միջավայրի պաշտպանությունն է։ Կրյուչկովը նրանց հետ շփվող մեծահասակներին հորդորել է պատվաստվել եւ դիմակներ կրել։

news.am