Թուլացեք ու հաճույք ստացեք․ ֆեյսբուքի արձագանքը՝ Նազելի Բաղդասարյանի մարզպետ նշանակվելու մասին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Թուլացեք ու հաճույք ստացեք․ ֆեյսբուքի արձագանքը՝ Նազելի Բաղդասարյանի մարզպետ նշանակվելու մասին. hraparak.am

Երեկ ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մանդատը վայր դրեց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նա մանդատը վայր է դրել, քանի որ եկող շաբաթ նշանակվելու է Շիրակի մարզպետ:

Իշխանությունն այդ որոշումը կայացրել է հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո, որտեղ իշխող կուսակցությունը պարտվեց նախկին քաղաքապետի կուսակցությանը։

Նազելի Բաղդասարյանի՝ մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունը ոչ միայն Գյումրիում, այլև ֆեյսբուքում է տարատեսակ քննարկումների առիթ դարձել։ Պարզվում է՝ իշխող իշխանության այդ որոշումը այդքան էլ գյումրեցիների սրտով չէ։ Բնիկ գյումրեցի, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«88-ից սկսած Շիրակի մարզը փորձադաշտ է, մի զարմացեք, թուլացեք ու հաճույք ստացեք»։

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ստեղծված   «Թասիբով» դաշինքի առաջնորդ Կարապետ Պողոսյանն էլ  կոլորիտային գյումրեցի, մշակույթի վաստակավոր գործիչ, հանգուցյալ Հասմիկ Կիրակոսյանին է հիշել․

«Քուրը մարզպետ՝ ախպերը քաղաքապետ։ Ողորմի քեզի Կիրակոսյան Հասմիկ, լավ խոսք ուներ էս մասով»։

Քաղաքական գործիչ Արսեն Բաբայանը կարծում է, որ ՔՊ-ն այսկերպ պատժում է Շիրակի մարզը։ Արձագանքները բազմաթիվ են նաև սովորական օգտատերերի կողմից, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։

hraparak.am



Նման նյութեր