Բիլլի Այլիշը որոշել է հետ չմնալ իր հայտնի գործընկերներից և ավելացնել կարողությունը։ Երգչուհին անսպասելիորեն ներխուժել է գեղեցկության բիզնես իր առաջին օծանելիքով, որը կոչվում է Eilish: «Սա այն հոտն է, որի հետևից ես գնում էի երկար տարիներ։ Սա իմ ամենասիրած բույրն է աշխարհում»,- գրել է Բիլլին: Ինսայդերները նշում են, որ օծանելիքը, որը վաճառքում կհայտնվի նոյեմբերին, ունի վանիլինի, մուշկի և տաք համեմունքների հոտ:
Eilish-ը վեգանական օծանելիք է, ինչպես հենց ինքը՝ Բիլլին, և պատրաստված է էկոլոգիապես մաքուր բաղադրիչներից։
Բացի օծանելիքի պարունակությունից, հատուկ ուշադրություն է գրավում նաև սրվակը. մետաղյա ոսկե կիսանդրին չափազանց նման է Այլիշի մարմնի ձուլվածքին: Թեև երգչուհին ինքն է մերժում նման համեմատությունը և պատկերն անվանում «կոլեկտիվ», քանի որ «յուրաքանչյուր մարմին ունի իր գեղեցկությունը»: Այնուամենայնիվ, օծանելիքի գովազդում նկարահանվել է հենց ինքը երգչուհին՝ նույն դիրքով և ամբողջովին մերկ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը