Եվ այսպես, նախեւառաջ դուք պետք է զբաղվեք ինքնավերլուծությամբ կամ ինքնակարգապահությամբ։ Իսկական սառնարյուն կինը միշտ հստակ գիտի, ինչ է ուզում այս կյանքում ու հասնում է իր նպատակին ցանկացած կամ էլ գրեթե ցանկացած միջոցներով։ Մի սկսեք դժվար նպատակներից. ավելի լավ է հեշտից սկսել։ Ձեր կյանքն այնպես կազմակերպեք, որ ժամանակն իզուր չվատնեք։ Հավատացե՛ք, սառնարյուն կանայք զլանալու ժամանակ չունեն՝ նրանք միշտ պետք է վերահսկեն ամեն ինչ։
Իսկ ահա արտաքուստ նման կինը պետք է հնարավորինս լիցքաթափված թվա։ Շրջապատում բոլորը պետք է վստահ լինեն, որ նա միայն գեղեցկության սրահներ է հաճախում ու ֆիթնես ակումբներ։ Անկասկած սառնարյուն կինը պետք է շատ գրավիչ արտաքին ունենա։ Պարտադիր չէ մի ամբողջ կարողություն ծախսել նորաձեւ հագուստի կամ էլ թանկ ոճաբանների վրա։ Խնամված կարելի է լինել նաեւ նվազագույն ծախսերով։ Ձգտեք միշտ իդեալական շպար ունենալ, սանվրածք, մատնահարդարում, ճաշակով կազմված զգեստապահարան, գեղեցիկ քայլվածք ու հպարտ կեցվածք։
Ցանկանալով իմանալ, թե ինչպես կարելի է դառնալ նպատակասլաց ու սառնարյուն կին, հիշեք այն մասին, որ դուք պետք է կարողանաք լինել ցինիկ, հաշվենկատ ու կարողանաք թաքցնել ձեր զգացմունքները։ Սառնարյուն կինը առաջնորդվում է միայն սառը դատողությամբ։ Ընդ որում ոչ ոք չի արգելում մենակ մնալով, գինի խմելով լիցքաթափվել ու բարձին հենված մինչեւ առավոտ հեկեկալ, եթե մի բան ձեր սրտով չի ստացվել։ Բայց առավոտից դուք պետք է նորից փայլուն վիճակում լինեք, ու ոչ ոք չպետք է նկատի ձեր աչքերի շուրջ մուգ շրջանակները։
Տղամարդկանց հետ հարաբերությունները նույնպես պետք է յուրահատուկ ձեւով կառուցել։ Այս հարցում պետք է զգալ նուրբ սահմանը ու չվերածվել հրեշի, որին տղամարդիկ կվախենան մոտենալ։ Ձեր համակրած տղամարդու հետ եղեք քնքուշ, գայթակղիչ, հասկացնելով, որ միայն նրա համար եք դուք պատրաստ այդքան փամփլիկ ու քնքուշ լինել։ Իրականում, այն վագրը,որը նստած է ձեր մեջ, ոչ մի տեղ չի անհետանա, նա պարզապես կդարանակալի, որպեսզի ճանկի իր հերթական զոհին։ Ձեր բնավորությունը դուք լիարժեք կդրսեւորեք, երբ տղամարդն արդեն մինչեւ ականջների ծայրը սիրահարված կլինի ձեզ ու այեւս չի կարողանա դուրս գալ ձեր ազդեցության ոլորտից։ Եվս մեկ խորհուրդ՝ նախ կողմնորոշվեք, թե ձեր ինչին է պետք այս կամ այն տղամարդը։ Եթե նա ձեզ հետաքրքրում է որպես սեքսուալ օբյեկտ կամ թանկարժեք ներդրումների աղբյուր, ուրեմն լավ ընտրություն է, կարող եք գործի անցնել։ Միանգամից հրաժարվեք «մամայի բալիկներից» ու այլ փափկասուն տղամարդկանցից, նրանց վրա ժամանակ վատնելը ձեզ վայել չէ։ Չնայած սկզբնական շրջանում կարելի է նրանց օգտագործել որպես փորձաճագար։
Շփման մոտավորապես նույն մարտավարությունը կարող եք կիրառել նաեւ տղամարդ ղեկավարի հետ։ Բանն այն է որ նպատակասլաց ու սառնարյուն կանայք պարզապես չեն կարող կին ղեկավար ունենալ ։ Իհարկե ամենեւին էլ պարտադիր չէ ստիպել, որ տղամարդ ղեկավարը սիրահարվի ձեզ, բայց գաթակղել ու նրա զգոնությունը թուլացնել պետք է։
Կարո՞ղ են արդյոք ինքնավստահ ու սառնարյուն կանայք սիրահարվել։ Սա ավելի շուտ հռետորական հարց է։ Եթե շատ եք ուզում, ապա իհարկե կարող եք։ Բայց այդ դեպքում կա շարքային տնային տնտեսուհու վերածվելու վտանգը։ Իհարկե կարելի է ընտանեկան կյանքում էլ շարունակել նույն ոճով, բայց այդ դեպքում ձեր ամուսինը ձեզ պարզապես հրեշ կհամարի։ Մի խոսքով ինքնե՛րդ որոշեք, բայց չեմ կարծում, թե դուք հենց այդ էիք երազում՝ ամուսնանալ ու անընդհատ աման լվանալ կամ շոր հարդուկել։
Ի դեպ, դուք պետք է նաեւ պատրաստ լինեք նրան, որ մյուս կանայք ձեզ ատելու են, նախանձելու կամ էլ նույնիսկ խղճալու։ Չնայած երիտասարդ կանայք կարող է հիանան ձեզնով, եթե հատկապես իրենք էլ են ընտրել կյանքի այդ ուղին։ Բայց զգո՛ւյշ եղեք, նրանք կարող են ձեզնից ավելի հմուտ դառնալ ու մի լավ օր գահընկեց անել ձեզ։
Եվ ամենակարեւորը՝ այս ամենով հանդերձ դուք պետք է ինքներդ ձեզնից գոհ լինեք ու վստահ, որ ճիշտ ուղիով եք գնում։ Եթե ձեր ընտրած ոճը ձեզ միայն վշտացնում է, դեպրեսիաների ու անբավարարվածության զգացողության պատճառ դառնում՝ կանգ առեք ու մտածեք՝ գուցե դուք սխալ ուղի եք ընտրել։ Չէ՞ որ ոչ բոլոր կանանց է երջանիկ լինելու համար պետք անպայման սառնարյուն ու նպատակասլաց լինել։