Ռուսաստանցի միլիարդատերերի միագումար կարողությունը տարեսկզբից աճել Է 65,63 միլիարդ դոլարով, իսկ ամենից շատ հարստացել Է «ՆովատԷկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Այդ մասին վկայում են ՌԻԱ Նովոստիի հաշվարկները, որոնք հիմնված են Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների վրա:
Ինդեքսը հաշվարկվում Է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որտեղ միլիարդատերերը բաժիններ ունեն: Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում Է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց: Ներկայում նրանում տեղ Է գտել ՌԴ-ի 27 քաղաքացի: Տարվա սկզբից ի վեր հարստության ամենազգալի աճը (8,58 միլիարդ դոլարով) գրանցվել Է Միխելսոնի մոտ, ինչի շնորհիվ նա ռուսաստանցի միլիարդատերերի շրջանում զբաղեցնում Է վարկանիշի առաջին հորիզոնականը. նրա կարողությունը հասնում Է 33,3 միլիարդ դոլարի:
Նաեւ զգալիորեն ավելացել Է «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի կարողությունը (7,25 միլիարդ դոլարով)՝ հասնելով 24,5 միլիարդի: Ընդ որում նա զբաղեցնում Է վարկանիշի հինգերորդ հորիզոնականը:
Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցնում Է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը. տարեսկզբից նա հարստացել Է 1,76 միլիարդ դոլարով, նրա կարողությունը կազմում Է 31,8 միլիարդ դոլար: Երրորդ տեղն զբաղեցնում Է «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը. նրա կարողությունը տարվա սկզբից ավելացել Է 5,76 միլիարդ դոլարով՝ հասնելով 28,8 միլիարդի: Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) շահառու Վլադիմիր Լիսինը, որի կարողությունն աճել Է 4,7 միլիարդով՝ հասնելով 28,6 միլիարդ դոլարի:
Ցուցակում վեցերորդը դարձել Է Գենադի Տիմչենկոն, որը «ՆովատԷկ»-ում եւ «Սիբուր»-ում բաժնետեր Է (23,3 միլիարդ դոլար), նա հարստացել Է 6,67 միլիարդ դոլարով: Յոթերորդ տեղն զբաղեցրել Է Ալիշեր Ուսմանովը («Մետալոինվեստ», «Մեգաֆոն»). տարեսկզբից նրա կարողությունն աճել Է 644 միլիոն դոլարով, իսկ այժմ նրա կարողությունը հասնում Է 21,8 միլիարդ դոլարի մակարդակին: Ութերորդ եւ իններորդ դիրքերում հայտնվել են Ռոման Աբրամովիչը (Evraz) եւ «Ռենովա»-ի հիմնական սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը. նրանց կարողությունն ավելացել Է 440 միլիոնով եւ 2,42 միլիարդ դոլարով՝ հասնելով 18,9 միլիարդի եւ 18,5 միլիարդի՝ համապատասխանաբար:
Միլիարդատերերի տասնյակը եզրափակում Է «Եվրոխիմ»-ի եւ Սիբիրի ածխաԷներգետիկական ընկերության (ՍԱԷԸ) շահառու Անդրեյ Մելնիչենկոն, որի կարողությունն ավելացել Է 194 միլիոն դոլարով՝ հասնելով 18,3 միլիարդի: Իսկ Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը միակն Է դարձել, որի կարողությունը նվազել Է: տարեսկզբից նա կորցրել Է 1,13 միլիարդ դոլար, իսկ նրա կարողությունը գնահատվում Է 7,96 միլիարդ դոլար: