Հայտնի անտիդեպրեսանտ ֆլուվոքսամինն արդյունավետ է COVID-19-ի դեպքում հոսպիտալացման եւ մահվան ռիսկը: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է The Lancet Global Health-ում, հաստատել է դա:
Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ֆլուվոքսամինն ունի հակաբորբոքային ազդեցություն, ուստի 2020 թվականին գիտնականները որոշել են ստուգել՝ կարող է արդյոք այդ դեղամիջոցը բարելավել COVID-19-ով պացիենտների կանխատեսումը:
Նոր հետազոտությունը ներառել է TOGETHER հետազոտության տվյալների վերլուծությունը, որում 741 պացիենտ ստացել է ֆլուվոկսամին, իսկ 756-ը՝ պլացեբո: Հետազոտության մասնակիցները սկսել են COVID-19-ի բուժումը տնային պայմաններում: Դեղամիջոցը կամ պլացեբոն նրանց տվել են 10 օրվա ընթացքում օրական երկու անգամ ախտորոշման լաբորատոր հաստատումից հետո:
Գիտնականներին հետաքրքրել է մասնակիցների վիճակը հիվանդության մեկնարկից հետո՝ հետազոտության 28-րդ օրը: Ֆլուվոքսամինի խմբում 79 մարդու (10,6 տոկոս) անհրաժեշտ էր հոսպիտալացնել կամ ավելի քան 6 ժամ տեւողությամբ մասնագիտացված օգնություն ցուցաբերել: Պլացեբո ստացածների շրջանում այդպիսի բուժման կարիք ուներ 119 պացիենտ (15,7 տոկոս):
Հետազոտության հեղինակները հաշվել են, որ հիվանդության վաղ փուլերում հակադեպրեսանտն ընդունելու դեպքում հոսպիտալացման հարաբերական ռիսկը ցածր էր 32 տոկոսով: Ֆլուվոքսամինի խմբում պացիենտներից ոչ մեկը չի մահացել, պլացեբո ստացողների շրջանում գրանցվել է մահվան 12 դեպք:
Գիտնականների խոսքով՝ նրանց կողմից ուսումնասիրված հակադեպրեսանտները համեմատաբար մատչելի են եւ պարզ օգտագործման համար: Նրանք համարում են, որ ստացված տվյալները կարող են հանգեցնել փոփոխությունների COVID-19-ը բուժման ընթացիկ ուղեցույցերում: