Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Արշալույսի Միրզոյանը (նկարում՝ ձախից) նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի պաշտոնից, իսկ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Բաբկենի Սամվելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Վահե Արշալույսի Միրզոյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին, Աշոցքում:
1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1997-1998թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2000-2001թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ ստաժոր քննիչ
2001-2005թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ քննիչ
2005-2007թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ քննիչ-քրեագետ
2007-2013թթ. – Շիրակի մարզի դատախազի օգնական
2013-2016թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ դատախազ
2016-2021թթ. – Շիրակի մարզի դատախազի տեղակալ
2021 թ. հոկտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Վահան Բաբկենի Սամվելյանը ծնվել է 1985 թվականի հունիսի 29-ին, Մարալիկում:
2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
08.02.2014-08.10.2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի պետ
2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2021 թ. հոկտեմբերի 26-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: