Էլթոն Ջոնն ակնոցների հավաքածու է թողարկում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էլթոն Ջոնն ակնոցների հավաքածու է թողարկում

Երաժիշտ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը, համագործակցելով Sam’s Club օպտիկայի ցանցի հետ, որը ղեկավարում է Walmart-ը, ակնոցի շարք է թողարկում։ Այն չորս հավաքածու է ներառում՝ The Foundations Collection, The Formative Years, The Working Musician եւ The Master Collection։

Յուրաքանչյուր շրջանակ անվանվել է երաժիշտի կարիերայում որոշակի շրջանի պատվին։ Օրինակ՝ Rocketman-ը (այսպես է կոչվում Էլթոն Ջոնի հիթերից մեկը) արտացոլում է նրա կարիերայի կուլմինացիան, իսկ Prodigy-ն վկայակոչում է երաժիշտի վերափոխումը՝ ամաչկոտ դաշնակահարից մինչեւ կուռք երաժշտության աշխարհում։

«Elton John Eyewear-ը փառաբանում է ինքնավստահությունը, ինքնարտահայտումն ու իսկականությունը։ Հավաքածուն նախատեսված է նրա համար, որ դրանում ինչ-որ բան լինի յուրաքնաչյուրի համար, այդ պատճառով անկախ նրանից, թե ով եք, միշտ կլինենք այնպիսին, ինչպիսին իրականում ենք։ Խնդիրը միայն ակնոցը չէ, այլ փոխելն է այն, թե ինչպես են մարդիկ իրենց տեսնում»,- պատմում է Էլթոն Ջոնը։

The Foundations Collection-ն ընդհանուր առմամբ 60 շրջանակ է ներառում, որոնցից 36-ը կվաճառվի Sam’s Club-ի, 24-ը՝ Sam’s Club-ի կայքում։

news.am