Ջեֆ Բեզոսի Earth Fund Էկոլոգիական հիմնադրամը խոստացել Է 2 միլիարդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար՝ բնական լանդշաֆթի վերականգնման եւ գյուղատնտեսական համակարգերի վերափոխման միջոցով: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը:
«Մենք պետք Է պահպանենք այն, ինչն ունենք, վերականգնենք այն, ինչը կորցրել ենք եւ աճեցնենք այն, ինչն անհրաժեշտ Է բնության ներդաշնակության համար»,-ասվում Է Բեզոսի հայտարարության մեջ:
Ջեֆ Բեզոսի հիմնադրամի պլանների համաձայն, 1 միլիարդ դոլարը կօգտագործվի ծառեր աճեցնելու համար՝ բնական լանդշաֆթները վերականգնելու նպատակով, գլխավորապես, ԱՄՆ-ում եւ Աֆրիկայում: Եվս 1 միլիարդ դոլար կհատկացվի գյուղատնտեսական համակարգերի վերափոխման համար՝ բերքատվությունը մեծացնելու, սննդի մնացորդների քանակը կրճատելու եւ բուսական մթերքների վրա հիմնված սննդի օրաբաժինն առաջ մղելու նպատակով:
Բեզոսի հայտարարությունը հնչել Է կլիմայի շուրջ անցկացվող գագաթնաժողովի ֆոնին: COP26-ն սկսվել Է հոկտեմբերի 31-ին Գլազգոյում եւ տեւելու Է մինչեւ նոյեմբերի 12-ը: Ինչպես սպասվում Է, միջոցառմանը մասնակցում են գրեթե 200 երկրներից ժամանած ներկայացուցիչներ: