Երգիչ, կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը մարտի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա համերգային ծրագրով:
«Վաղուց էինք մտածել Լեոնիդ Ագուտինի համերգն իրականացնել Հայաստանում, քանի որ նա մեր երկրում սիրված է: Երևանում կայանալիք համերգին կհնչեն Ագուտինի և՛ հին, և՛ նոր երգերը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Prime concert» ընկերության տնօրեն Էդգար Հոկտանյանը:
Երգիչը հանդես կգա «էսպերանտո» երաժշտական խմբի հետ: