Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը
Advertisement 1000 x 90

Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը հիմնադրման պահից առ այսօր քաղաքացիական գործերի շրջանակում իր վարույթում գտնվող գործերով մանկավարժների, թոշակառուների դատական հայցերով նախատեսված դատական պետական տուրքերի գումարները վճարել է ընկերության միջոցների հաշվին, հետագայում բարենպաստ դատական ակտերից հետո այն որպես դատական ծախս ետ է բերել պատասխանող կողմից։ Դա արվել է ի հարգանք ՀՀ քաղաքացու, ով գտնվել է սոցիալական ոչ բավարար պայմաններում, անգամ հաճախ մեր տատիկ-պապիկները չեն էլ իմացել կամ հասկացել, որ իրենց համար դատական տուրքեր են վճարել։

Դատական տուրքերի փոփոխության հետևանքով այսուհետ, մասնավորապես ոչ գույքային հարցերով պետական դատական տուրքը կազմում է նախորդից հինգ հարյուր տոկոս ավելի։ Ցավոք, ընկերությունը չի կարող այլևս իրեն նման շքեղություն թույլ տալ վստահորդ անվճարունակ քաղաքացիների դատական տուրքերը վճարելու և դադարեցնում է այսուհետ անվճարունակ քաղաքացու փոխարեն դատական տուրքերի վճարումը։

Պետական նման քաղաքականությունը՝ հինգ անգամ դատական տուրքերը բարձրացնելը, առավել ևս որոշ սոցիալական վիճակում գտնվող անձանց համար, անթույլատրելի է։

Լևոն Բաղդասարյան
Գլխավոր տնօրեն



Նման նյութեր