ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը:
Համաձայն կենտրոնի ներկայացրած տվյալների, հանրապետությունում համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4°C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անկում՝ 0°C-ից ցածր: Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20⁰C, երրորդ տասնօրյակում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5⁰C : Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +13…+16⁰C, երրորդ տասնօրյակում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10…-15⁰C: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:
Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20⁰C, երրորդ տասնօրյակում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-15⁰C: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:
Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+9⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18…+22⁰C, երրորդ տասնօրյակում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-5⁰C: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:
Վայոց ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +7…+9⁰C, լեռնային շրջաններում` +2…+4⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +18…+21⁰C, լեռնային շրջաններում՝ +12…+16⁰C, երրորդ տասնօրյակում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -3…-6⁰ C, լեռնային շրջաններում` -10…-15⁰C: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:
Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10⁰C, նախալեռնային շրջաններում` +4…+6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +20…+25⁰C, նախալեռնային շրջաններում՝ +16…+20⁰C, երրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0…-3⁰C, նախալեռնային շրջաններում` -8…-13⁰C: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:
Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20⁰C, երրորդ տասնօրյակում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5⁰C: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ: