Մտահոգիչ է, որ մեր Երկիրը պատվաստման նման ցածր ցուցանիշ ունի. Արմեն Մուրադյան
Advertisement 1000 x 90

Մտահոգիչ է, որ մեր Երկիրը պատվաստման նման ցածր ցուցանիշ ունի. Արմեն Մուրադյան

Մտահոգիչ է, որ մեր Երկիրը պատվաստման նման ցածր ցուցանիշ ունի և առավել մտահոգիչ է այն, որ չենք գիտակցության այս փաստի աղետալի հետևանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Մտահոգիչ է, որ մեր Երկիրը պատվաստման նման ցածր ցուցանիշ ունի և առավել մտահոգիչ է այն, որ չենք գիտակցության այս փաստի աղետալի հետևանքները․․․

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, հոկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 677.032 պատվաստում (24% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), որից առաջին դեղաչափ` 466.785 (25% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), երկրորդ դեղաչափ` 210.245 (23.3% աճ 17.10.2021թվականի ցուցանիշի նկատմամբ), որը կազմում է բնակչության 7.1%:

Հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 88.674 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 12.664: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 71%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 29%՝ 2-րդ», – գրել է Մուրադյանը: